Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչու է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վրիպել 11 մետրանոցից Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Բորնմութի» հետ խաղում (1:1):
«Ճակատագրի հեգնանքն այն է, որ դադարել ենք մարզել 11 մետրանոցները. վերջին 4-5 ամիսներին դրանք իրացնելու իրավունք չենք ունեցել: Իբրահիմովիչ, Պոգբա…
Նրանք չեն մարզում 11 մետրանոցները, այդ պատճառով անհրաժեշտ պահին պատրաստ չեն: Զվարճալի է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Star»-ը: