Արտակարգ դեպք Երևանում․ հարևանական վեճն ավարտվել է կրակոցով․ վնասվել է 53-ամյա տղամարդու աչքը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցի փաստով։

Պարզվել է, որ վիրավորը հանդիսանում է Ռոստոմի փողոցի 80 տան բնակիչ, 53-ամյա Խաչիկ Վանյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարևանը՝ 42-ամյա Արթուր Մաթևոսյանը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։

Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Ա․ Մաթևոսյանին, ով ներկայացրել է նաև թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս