ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: