Հուսով եմ՝ արցախյան հակամարտությունն իր լուծումը կգտնի. Իրանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը պաշտոնական այց է կատարել Իրան, որտեղ քննարկում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի իրականացման ընթացքը, իսկ բանակցություններից հետո բարձր մակարդակով երկու համաձայնագիր ստորագրել՝ փողերի լվացման դեմ պայքարի և երկաթգծային համագործակցության ընդլայնման մասին, փոխանցում է Ng.ru-ն:

Իրանի նախագահն անդրադարձ է կատարել Արցախի հարցին:

«Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներ: Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հուսով եմ, որ արցախյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների և քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը:

Հարկ է նշել, որ սա Ադրբեջանի նախագահի արդեն երրորդ այցն է Իրան վերջին 3 տարում:




Լրահոս