
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովն այսօր բանակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կքաննարկվի արցախյան հակամարտության կարգավորումը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մամեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ Լավրովի հրավերով:
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի խնդիրը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանն արդեն երկու տասնամյակ հանդես է գալիս որպես արցախյան հակամարտության առանցքային միջնորդ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հաշվի առնելով աշխարհագրական մտերմությունն ու մեր ազգերի ընդհանուր պատմությունը, այդ հակամարտության կարգավորումը մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: