Ինչ պայմաններում է գտնվում Վահան Շիրխանյանը, և քանի հոգի կա նրա խցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են` ինչ պայմաններում է պահվում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Մարտի 5-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն  հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է:

Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի:

Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, և այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը»:




Լրահոս