Առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդում` ՀՀԿ-ն. որ ուժերն են ընտրությունների ֆավորիտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup International Association­ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 23-­ից մարտի 2-­ը Հայաստանի տարածքում: Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի:

Լրագրողների հետ հանդիպմանը հարցման արդյունքները ներկայացրեց Gallup International Association­ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.

«Ծառուկյան» դաշինք` 26,4 տոկոս

ՀՀԿ` 22,8 տոկոս

«Ելք» դաշինք` 4,3 տոկոս

ՀՅԴ` 3,9 տոկոս

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 3,4 տոկոս

«Հայկական վերածնունդ» կուսակցություն ՝ 2,7 տոկոս

«Կոնգրես-­ՀԺԿ» դաշինք՝ 2,6 տոկոս

«Օհանյան-­Րաֆֆի-­Օսկանյան» դաշինք` 1,8 տոկոս

«Հայաստանի Կոմունիստական» կուսակցություն՝ 1 տոկոս:




Լրահոս