«Արյունը գետի պես կհոսի». «Իսլամական պետություն»-ը սպառնում է Չինաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ահաբեկիչների կողմից տարածած տեսագրության մեջ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի պատկերը վերածվում է կրակի հոսքի, իսկ Չինաստանի սպառնում են «արյան գետով»:

Գործակալությունը նշում է, որ երկու տասնամյակի ընթացքում Չինաստանը հայտարարում է, որ ահաբեկիչների հարձակումների է ենթարկվում, և ծայրահեղականների դեմ իր ջանքերը թերագնահատվում են:

«Օ՜, դուք, չինացիներ, ովքեր չեն հասկանում, թե ինչ են մարդիկ իրենց ասում: Մենք Խալիֆաթի զինվորներն ենք և մենք կգանք ձեզ մոտ: Մենք կբացատրենք ձեզ զենքի լեզվով: Արյունը գետի պես կհոսի՝ վրեժ լուծելով ճնշվածների համար»,-ասվում է ահաբեկիչների սպառնալից հայտարարության մեջ:

Սակայն Պեկինում այդ հայտարարությանը մեծ նշանակություն չեն տալիս:




Լրահոս