Ավագ սերունդն ավելի վախկոտ է և հակված է խոսել թաքնված, իսկ երիտասարդներն անվախ են. Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հրանտ Թոխատյանն այս օրերին հաճախ է լինում Ազատության հրապարակում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ է` նստացույց են անում  «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու կոչով հանդես եկող մի խումբ երիտասարդներ:

Դերասանը նաև հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ է տրամադրել երիտասարդներին, ինչպես նաև որոշ քանակությամբ գումար է հատկացրել Շահեն Հարությունյանին:

ArmLur.am-ի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը խոսելով երիտասարդության մասին` նշեց, որ մեր օրերում ոչ թե ինքն է նրանց սատարում, այլ հակառակը: Մեր զրուցակցի գնահատմամբ` ավագ սերունդն ավելի վախկոտ է և հակված է խոսել թաքնված, իսկ երիտասարդ սերունդն անվախ է, ավելի պայքարող:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից ազտության հրապարակում Շահեն Հարությունյանի՝ Շանթ Հարությունյանի որդու նախաձեռնությամբ իրականացվում է նստացույց, որը նպատակ ունի ժողովրդին իրազեկելու ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ «Սասնա Ծռեր»-ին իր սեփական մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման և նրան շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Այսօր արդեն Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Նա տեղափոխվել է «Արմենիա հանրապետական» բժշկական կենտրոն: Գլխավոր դատախազն այդպիսով բավարարել է պատգամավորների երաշխավորությունը:




Լրահոս