Կողմերը հեռու են Արցախի հարցով առանցքային ասպեկտների շուրջ համաձայնության գալուց. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են Արցախի հարցով առանցքային ասպեկտների շուրջ համաձայնության գալուց: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք հույս ունենք, որ արցախյան հակամարտությունը ենթակա է կարգավորման: Այդ մասին խոսում են տարիների շփումները, որոնց արդյունքում հաջողվել է մշակել առանցքային հարցերի ընդհանուր ընկալում: Դրանք, առաջին հերթին, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, շրջանների վերադարձը, ինչպես նաև Արցախի կարգավիճակի սահմանումը՝ հաշվի առնելով մարդկանց, ովքեր այնտեղ բնակվում են»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում արցախյան հակամարտության կարգավորման համար:




Լրահոս