Թուրքիայում ռուս դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս կինը, ով կասկածվում է ռուս դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մևլյութ Ալթընթաշի հետ կապի մեջ, ձերբակալվել է Անկարայում, փոխանցում է Hurriyet-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ձերբակալված ռուս կնոջ անունը Եկատերինա է, նա 33 տարեկան է: Քննությունը պարզել է, որ նա հեռախոսային կապ է պահպանել Ալթընթաշի հետ, ինչպես նաև շփվել նրա հետ WhatsApp մեսենջերի միջոցով:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ ռուս կինը կապ ունի Անկարայում 5-աստղանի հյուրանոցներում ինտիմ ծառայությունների կազմակերպման մեջ:




Լրահոս