Մոսկվայում հայրը ոստիկանությանն է հանձնել «Իսլամական պետությանն» անդամակցած որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Մոսկվայում Մամըրի գյուղի 53-ամյա բնակիչ Իբրահիմ Ս.-ն հայտնել է իրավապահ մարմիններին, որ իր 26-ամյա որդին՝ Սալեհ Ս.-ն մեկնել է Սիրիա, որտեղ անդամակցել է «Իսլամական պետությանն» ծայրահեղականներին, փոխանցում է Life.ru-ն:

Տղամարդը հայտնել է, որ ստիպված էր ոստիկանություն դիմել որդու կողմից ընտանիքի մյուս անդամներին և ծանոթներին ներգրավվելու ակտիվ փորձերի պատճառով:

Ահաբեկչի հայրը հայտնել է, որ որդին մեսենջերների և կրոնական այլ գրականության միջոցով կոչ է արել միանալ ծայրահեղականներին գյուղի մյուս բնակիչներին:

Այժմ Սալեհ Ս.-ն գտնվում է ՌԴ սահմաններից դուրս: Քրեական գործ է հարուցվել:




Լրահոս