
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) այսօր քննվեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինս մեղադրվում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը յուրացնելու մեջ:
Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը քննվել էր սխալ ստորաբաժնում ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղից էլ գործը ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատավարության ընթացքի շուրջ Մարինա Պողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «Այն մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել մեր քաղաքական գործիչներից ու՞մ տակ են պառկած և ո՞վ է շատ անհանգստացել, երբ որ մենք սկսեցինք Կասկադի հողերին անդրադառնալ»:
Հավելենք, որ Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ հայտնեց դատավորին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան