
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Վալենսիայի» (3:0) հետ կայացած հանդիպումը:
«Ես գոհ եմ իմ ելույթից: Ցանկանում եմ տարեց տարի զարգացնել խաղս: Ցանկանում էինք երեք միավոր վաստակել և լավ հանդիպում անցկացնել: Մեզ մոտ ստացվեց դա:
Ուրախ ենք, որ Տորեսը մեզ հետ էր: Հուսով եմ, որ շատ շուտով նա կապաքինվի և կվերադառնա: Նա պետք է իր թիմին: Մենք սպասում ենք նրան»,- ասել է նա: