Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում են համայնքային ոստիկանները, իսկ բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խումբը հիվանդանոցում է:
Դեպքի վայրում հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ:
Այս պահին նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: