Ահա, թե ինչու է Անգլիայի թագուհին միշտ պայուսակ կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ը միշտ պայուսակ կրում:

Թագավորական կենսագիր Սալլի Բեդելլ Սմիթի խոսքով` պայուսակում թագուհին պահում է հայելի, շրթներկ, գրիչ, կոնֆետ և ակնոց` կարդալու համար:

Սակայն դա այլ ենթատեքստ ունի: Օրինակ`

– Եթե թագուհին պայուսակը մեկ ձեռքից մյուսին է գցում, ապա դա նշանակում է, որ նա պատրաստ է ավարտել ընթացիկ խոսակցությունը: Սակայն դուք նույնիսկ չեք նկատի այդ ժեստը. այնքան նրբանկատորեն նա դա կանի:

– Եթե  թագուհին պայուսակը դնում է սեղանի վրա ընթրիքի ժամանակ, դա նշանակում է, որ նա ցանկանում է, որպեսզի միջոցառումն ավարտվի 5 րոպեի ընթացքում:

– Եթե նա պայուսակը դնում է հատակին, ապա նշանակում է, որ նա ամենևին հաճույք չի ստանում խոսակցությունից:

Սակայն ամենադրամատիկ ժեստն այն է, երբ թագուհին պտտում է մատանին, ինչը նշանակում է, որ անձնակազմը պետք է անմիջապես «փրկի» թագուհուն:




Լրահոս