«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, որ երեկ ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ ՔԿՀ-ից չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ: Հատկանշական է, որ Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, բայց դեկտեմբերին առողջական վիճակի վատթարացման հետեւանքով փոխվել էր նրա խափանման միջոցը, եւ ազատ արձակվել:
Սակայն կարճ ժամանակ անց՝ արդեն փետրվարի 9-ին, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ /դատավոր՝ Արթուր Մկրտչյան/ նրան նորից կալանավորեցին՝ իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով հարցաքննության չներկայանալու համար: Իրականում, իհարկե, Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր, որի արդյունքում հիմա նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ու հիմա որպես հաջորդ քայլ պետք է պատժվեն քննիչն ու դատավորը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: