«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Արարատի մարզում ՀՀԿ-ն իր կառույցներին և թեկնածուներին հանձնարարել է օգնել իրենց կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ին, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը:
Ըստ թերթի, սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ դաշնակցության նախընտրական վարկանիշը 4 տոկոսից ցածր է:
Մարզում հատկապես ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ-ի համար ձայներ բերել, նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ: Արայիկ Գրիգորյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մեծամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել: Թերթին չի հաջողվել Գրիգորյան եղբայրներից այդ առիթով մեկնաբանություն ստանալ, իսկ ՀՀԿ-ի Արարատի մարզի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մեկնաբանելով թերթի տեղեկությունը, ասել է.«Առաջին անգամ ձեզանից եմ լսում և շատ զարմացած եմ: Վստահեցնում եմ, որ նման բան չկա»,- պատասխանել է նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: