«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Օհանյան-Ծառուկյան դաշինքների համակարգումից խոնջացած, սակայն այս փուլում նրանց համատեղ բեմելի գործը չհաջողված Հովիկ Արգամիչն այս օրերին ուսումնասիրում է ընդդիմադիր այլ դաշինքների ռեյտինգային ցուցակները՝ գտնելու յուղոտ պատառներ, ապագա պառլամենտում «մեսիջներ» փոխանցելու, «թիմային» աշխատանք կազմակերպելու, Կարեն Կարապետյանի վարչապետացումը տորպեդահարելու համար։
Օրերս նա կանգ է առել «Ելք» դաշինքի ռեյտինգայինների ոչ անհայտ Ալեն Սիմոնյանի վրա. Հովիկ Աբրահամյանի օգնական Ժորա Սարգսյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են Արգամիչին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցում, որտեղ Ժորան, նույն ինքը Գոգան, նույն ինքը՝ Արգամիչը, ուղերձ են փոխանցել «Ելքի» ներկայացուցչին, որ կսատարեն նրան Կենտրոնում»։
Այդպե՞ ս է՝ թերթը հարցրել է Ալեն Սիմոնյանին. «Ոչ այդպես չէ: Ես և Ժորա Սարգսյանը շատ հին ընկերներ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, առաջիկա օրերին նույնպես հանդիպելու ենք, իսկ ինձ միակ օգնողը ես եմ, ոչ այլ ոք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: