Սկանդալ Բեռլինի և Անկարայի միջև. չեղարկվել է Չավուշօղլուի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Համբուրգում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ ելույթը չեղարկվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Die Welt պարբերականին:

Պարբերականի տեղեկություններով՝ միջոցառումը, որը պետք է տեղի ունենար երեկոյան Վիլհելմսբուրգ շրջանում, չեղարկվել է Համբուրգ-Միտտե վարչական շրջանի իշխանությունների կողմից:

Ավելի վաղ Գագգենաու քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նախաշեմին: Այն բանից հետո, երբ իշխանությունները չեղարկել էին ելույթը, նախարարը լքել էր երկիրը և հրաժարվել հանդիպել իր գերմանացի գործընկերոջ հետ:




Լրահոս