
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից կվերսկսի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները, փոխանցում է Rusarminfo-ն:
Այս մասին ասվում է ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունը հայտնում է, որ թռիչքը կկազմի 3 ժամ 10 րոպե:
Մինսկից Երևան տոմսերի արժեքը կկազմի՝ սկսած 114 եվրոյից (7 հազար ռուբլի), իսկ Երևանից Մինսկ՝ սկսած 152 եվրոյից (9300 ռուբլի):
«Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիաընկերություններից է: Մշտական թռիչքներ է իրականացնում Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ասիայի երկրներ: