Պուտինը ներում է շնորհել պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պուտինը ներում է շնորհել պետական դավաճանության մեջ մեղադրվող Սոչիի բնակիչ Օքսանա Սեվաստիդիին, փոխանցում է Lenta.ru-ն: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ կինն ազատվում է հետագա պատժի իրականացումից:

Նշվում է, որ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ «ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով»: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 5 օր անց:

Դեռևս 2016թ. դեկտեմբերին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը խոստացել էր ուսումնասիրել Սեվաստիդիի գործը:

46-ամյա կինը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, և որպես պատիժ սահմանված էր 7 տարվա ազատազրկում: Դատական վարույթի պատճառ էր դարձել 2008թ. կնոջ կողմից Վրաստանի իր ծանոթին ուղարկված sms-ը, որտեղ խոսվում էր ռուսական տանկերի տեղաշարժի մասին: Կնոջը ձերբակալել էին 2015թ. հունվարին:




Լրահոս