Վնասակար սովորություններից դժվար է ազատվել, սակայն առավել դժվար է ազատվել ամենաօրյա սովորություններից:
Այս ամենօրյա սովորությունները վնաս են հասցնում առողջությանը.
Կանգնեցնել փռշտոցը
Երբ մենք փակում ենք բերանն ու քիթը փռշտոցի ժամանակ, ապա բարձրանում է ներուղեղային ճնշումը: Դա կարող է գլխացավեր, անոթների խախտում և լսողական խնդիրներ առաջացնել:
Օծանելիք օգտագործել
Ցավոք, ձեզ չեն ասի, թե ինչ է թաքնված մեկ սրվակ սիրելի օծանելիքի մեջ, դա կոմերցիոն գաղտնիք է: Սակայն դրա պատրաստման համար շատ հաճախ սինթետիկ նյութեր են օգտագործվում: Բժիշկները խորհուրդ են տալիս օրգանիկ եթերայուղեր օգտագործել:
Ուտելիքը պլաստիկ տարրայի մեջ պահել
Պլաստիկ տարրաների կազմում արհեստական քիմիական նյութեր են պարունակվում:
Ատամները լվանալ ուտելուց անմիջապես հետո
Բժիշկները նախազգուշացնում են, որ ատամները պետք է լվանալ ուտելուց հետո առնվազն 30 րոպե կամ մեկ ժամ անց:
Նեղ ջինսեր հագնել
Ջինսերը մոդայիկ են , սակայն դրանք մշտապես ճնշում են մաշկային ծածկույթն ու նյարդային վերջույթները:
Թարմ հյութ խմել
Այն օգտակար է ոչ մեծ քանակով: Որոշ հիվանդությունների դեպքում այս կամ այն հյութը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Օրինակ, խնձորի կամ կիտրոնի հյութը խորհուրդ չի տրվում խոցի դեպքում: Խաղողի հյութը վնասակար է դիաբետի և ավելորդ քաշի դեպքում: