Սերժ Սարգսյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում կտրուկ ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սարգսյանի դրամական միջոցները 2016 թվականին 2015 թվականի համամեմատ ավելացել է 6.3 մլն դրամով: Այսինքն 14 մլն 700 հազար դրամից այն չհիմնավորված աղբյուրներից վերածվել է 21.1 մլն դրամի:
Բացի այս, Սերժ Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձերը, որոնք ընդհանուր կազմել են 13 մլն 852 հազար դրամ, եւ տրված փոխառություններից ստացած տոկոսը՝ ավելի քան 14 մլն դրամ:
Իսկ տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը կազմել է մոտ 12.5 մլն դրամ: Նա սա հայտարարգրել է որպես եկամուտ:
Այսինքն՝ կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չհիմնավորված գումար է հայտարարագրել, որի ծագումը մնում է անհայտ:
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները նույնպես մեկ տարվա ընթացքում ավելացել են՝ 2 մլն 670 հազար դրամով: Այսինքն՝ Հայաստանի առաջին տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 հազար դրամ:
Իհարկե, հասկանալի է, որ վերը բերված թվերը, նրանց իրական ունեցածի համեմատ, մանրուքներ են: