Ես հարվածը իմ վրա եմ վերցրել. Գագիկ Ծառուկյանը` Բերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքն այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում:

Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ ինքն է պայքարը կիսատ թողել, հեռացել, այլ ինքը դրանով կանխել է արյունահեղության վտանգը, իսկ հիմա խաղաղ ընտրություն է, մարդիկ կարող են գնալ և ընտրել ում ցանկանում են:

«Ես հարվածը իմ վրա եմ վերցրել: Այսօր քաղաքական գործիչներին կարող եմ ասել, 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի։ Այսօր քաղաքական գործիչները խաբելով իրենց գործն առաջ են տանում»,- ասաց նա։

Ծառուկյանի խոսքով՝ չկա խնդիր, որ լուծում չունենա, բայց ծախսերը պետք է նպատակային լինեն և ժողովուրդը զգա իր վրա:

 




Լրահոս