Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Վալտեր Վերին դարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը, փոխանցում է Rusarminfo-ն:
«Օրենսիդրը, մասնավորապես, առաջարկում է փոփոխել Ուրուգվայի քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը և քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ինչպես նաև Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունների ողբերգական իրադարձությունները ժխտելու համար»,-հայտնում է ուրուգվայական El Pais պարբերականը:
Ուրուգվայը աշխարհում առաջին երկիրն է, որը 1965թ. պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: