
Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ Եղվարդի բնակիչների հետ հանդիպելուց հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչների հաջորդ կանգառը Չարենցավանն էր:
Նկատենք, որ դաշինքի հետ հանդիպմանը մասնակցում են քիչ թվով մարդիկ:
ArmLur.am-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված մարդկանց քիչ լինելու հանգամանքը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Սա ընդամենը հանդիպում է տվյալ տարածքի մեր ակտիվների հետ, հասարակության հետ առանձին հանդիպումներ եւս կլինեն»:
Նկատենք, որ դաշինքի ներկայացուցիչները հիմնականում ներկայացնում են խաղաղության իրենց բանաձևը:
Հիշեցնենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով:
Մանրամասները` տեսանյութում` քիչ ուշ: