Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեցին, որ մեր մշակույթը պետք է կապիտալիզացնել: «Հիմա դուք ձեր կրեդոն սարքեք` ոնց անենք, մեր մշակույթը ճանաչելի սարքենք. պետք է կա-պի-տա-լի-զաց-նել: Ինչի՞ա պետք կապիտալիզացիան, վերջը ի՞նչ ա կապիտալիզացիան. քեզ սկսում են գնահատել: Հիմա Այվազովսկու կապիտալիզացիայի մեջ մենք` որպես հայ մարդ, որեւէ դերակատարում չենք ունեցել: Հիմա եթե մենք դրա վրեն կարանք մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանանք, ինչո՞ւ չենք անում: Այ, ինձ մշակույթից էդ ա պետք»,- դիմելով Արմեն Ամիրյանին` ասել էր կառավարության ղեկավարը:
Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց երգահան Վահան Արծրունու հետ` հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում «Մշակութի կապիտալիզացիան»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան