Ինչն է եղել 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 6-ին 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:

2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 20:15-ին և 21:10-ին, «Արմենիա» ԲԿ-ից հաղորդումներ են ստացվել առ այն, որ «Մալականի այգի» կոչվող տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել քաղաքացիներ Հ.Հայրապետյանը՝ «կտրած-ծակած վերք, ձախ ազդրի վերին երրորդի առաջնային մակերեսում ազդրային ընդհանուր զարկերակի և ազդրային երակի վնասումով, ձախ ազդրի վերին երրորդի փափուկ հյուսվածքների վնասումով, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ երկրորդ-երրորդ աստիճան» վնասվածքներով, Վ.Հայրապետյանը՝ «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» և Գ.Իսպիրյանը՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ նշված երեք երիտասարդները մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 




Լրահոս