
Արդեն հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները գտնվում են Տավուշի մարզում:
Այս պահին նրանք Նոյեմբերյան համայնքում են:
Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ զրույցում խոսեց նաև խաղողի մթերումների մասին: Նա հարթակ հրավիրեց Բերդավանի բնակիչներից մեկին, ում խաղողը ժամանակին բարձր գնով է մթերել:
Բերդավանցին էլ նշեց, թե տերն ու ծառայի պես Ծառուկյանը հարյուր կիլո խաղող է պարտք, որովհետև մինչ նրանց աշխատողները եկել են խաղողը փչացել է:
Ծառուկյանն էլ նրան խոստացավ գումար տալ, իսկ լրագրողներին կոչ արեց դա որպես ընտրակաշառք չընդունել: