Ժնևում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված գործարարության խթանման ոլորտում մարդու իրավունքների հաստատությունների դերին:
Արման Թաթոյանն իր ելույթում կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում գործարարության խթանման հարցերը: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ծրագրերը, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա:

Օմբուդսմանի աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը պետք է լինի անարդյունավետ վարչարարությունից գործարարության պաշտպանությունը: Այս առումով կարևոր է նաև մասնավոր ու հանրային հատվածների համատեղ աշխատանքը խթանող ծրագրերի իրականացումը: Այդպիսի ծրագրերից կարող է լինել հատուկ խորհրդի ստեղծումը, որը, կազմված լինելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, կարող է նպաստել այս ձևաչափով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նոր սահմանադրական գործառույթը՝ կապված հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների դեմ բերվող բողոքների քննարկման հետ:
Հանդիպման մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ աշխատելու՝ փորձի փոխանակման ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս