ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 4-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի տրամադրած տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցել Արցախում գործող մի շարք կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում Շվեցարիան, Բուլղարյան, Ուրուգվայը, Արգենտինան, Ռումինիան ներկայացնող ընկերությունների ղեկավարների` իբրև թե նրանց կողմից Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև երկրի օգտակար հանածոները կողոպտելու, խոշոր չափով վնաս պատճառելու, ապօրինի օգուտներ ստանալու և այլ գործոնների համար, որոնք ուղղված են «օկուպացիայի ամրապնդման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը»:
Նշենք, որ գործող ընկերությունների շարքում են Haik Watch and Jewelary Co-ն, Rodino Haskovo JIC-ը, Centro Ceibal-ը, Deccan Gold Mines-ը և այլ ընկերություններ:
ArmLur.am-ը խնդրի շուրջ զրուցեց փորձագետ Գևորգ Մելիքյանի հետ` հասկանալու համար, արդյոք սա Լապշինի հետ տեղի ունեցածի շարունակությունն է, ինչ բացասական հետևանքներ կթողնի Ադրբեջանի վրա և ընդհանրապես ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:
Փորձագետի խոսքերով` միջադեպը Լապշինի հետ տեղի ունեցածի շարունակությունն է: Նա նշեց, որ նման կերպ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առանց այն էլ լարված իրադրության մեջ էլ ավելի մեծ լարվածություն մտցնել:
Նա բացառեց այն ենթադրությունը, որ այս միջադեպը կարող է Ադրբեջանի վրա բացասաբար անդրադառնալ, ավելին՝ նշեց, որ օտարերկրացիների Արցախ այցելելու հետ կապված կարող է որոշակի խնդիրներ առաջ բերել` չնայած շատերը կարող են նույնիսկ ուշադրություն չդաձնել Ադրբեջանի նմանատիպ սադրանքներին և հակառակը:
Փորձագետն այս միջադեպն Ադրբեջանին հատուկ ստրատեգիական քայլ համարեց,ո րպեսզի Հայաստանին ամեն կերպ հրահրի:
Հիշեցնենք, որ այս գործով ներկայումս ընթանում է նախաքննություն:
Արևիկ Արզոյան