ՖՈՏՈ. Ինչպես անցկացնել մարտի 8-ը. խորհուրդներ տղամարդկանց համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տղամարդկանց համար մարտի 8-ը կարևոր և պատասխանատու օր է: Ոչ մի կին չի ների ծաղիկների և շնորհավորանքների բացակայությունը:

Եվ եթե Նոր տարուն, փետրվարի 14-ին կամ այլ տոնին տղամարդուն կարելի է ներել վատ ընտրված նվերի համար, ապա կանանց միջազգային օրը նման քայլն անթույլատրելի է:

Խորհուրդներ տղամարդկանց համար.

Ուշադրություն

Տղամարդիկ հաճախ չեն հասկանում, որ կնոջ համար կարևորը ոչ թե նվերն է, այլ ուշադրությունը: 101 վարդի բացակայությունը ձեզ կներեն, իսկ եթե նույնիսկ չզանգեք` երբեք:

Հոգեբանների խոսքով ` ավելի լավ է զանգել, քան sms-հաղորդագրություն գրել հեռախոսին կամ համացանցով: Եվ, իհարկե, բացի նվերներից, մի մոռացեք ձեր սիրելիներին ասել, թե որքան եք նրանց սիրում և գնահատում:

Ծաղիկներ

Եթե խոսենք ծաղիկների մասին, ապա բոլորը գիտեն, որ դրանք մարտի 8-ին, նույնիսկ նաև մարտի 7-ի երեկոյան թանկանում են, քանի որ ամեն դեպքում տղամարդիկ կգնեն: Սակայն դա պատճառ չէ ծաղիկները նախապես գնել: Այդ դեպքում ծաղիկները կկորցնեն իրենց տեսքը:

Խորհուրդ է տրվում մինչև տոնը սիրելիից իմանալ նրա սիրելի ծաղկի տեսակն ու գլխավորը` հիշել նրա պատասխանը:

Նվերներ 

Կանայք սիրում են նվերներ, և դա փաստ է: Սակայն ոչ բոլորը կարող են իրենց սիրելիին թանկարժեք նվերներ անել: Այդ իսկ պատճառով նվերը պետք է ճիշտ ընտրել:

Սկզբի համար փորձեք իմանալ, թե ինչ նվերի մասին է երազում ձեր երկրորդ կեսը. հնարավոր է` նրան հարկավոր է նոր կոշիկ կամ վերջացել է նրա սիրելի օծանելիքը:

Մարտի 8-ին կարելի է նաև օգտակար իրեր նվիրել` հագուստ, կոշիկ, կոսմետիկա և այլն:

Նախաճաշ / ընթիրք

Կարելի է ուտելիք պատվիրել տան համար կամ սիրելիին ռեստորան հրավիրել, ինչպես նաև կարելի է ինքնուրույն նախաճաշ պատրաստել:

Խորհուրդ աղջիկների համար.

Իհարկե, շատ բան է կախված տղամարդուց, սակայն պետք է հիշել, որ շատ բանը` դեռ ամեն ինչ չէ: Շնորհակալ պետք է լինեք, որ նա ժամանակ է տրամադրել ձեր համար, որ ծաղիկներ է գնել կամ ընթրիք պատրաստել: Մի’ պահանջեք ավելին կամ սկանդալներ մի’ ստեղծեք:




Լրահոս