ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեդվեդևի հետ քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում և ուր ենք շարժվում. Կարեն Կարապետյանը՝ Մոսկվա կատարած այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկվայի այցից հետո բավականին ինտենսիվ բանակցություններ են եղել մեր գերատեսչությունների ղեկավարների և նախարարների մեջեւ, այդ թվում վերջին բանակցությունները եղել են նաեւ անցած ուրբաթ օրը ներդրումների և տնտեսական զարգացման նախարարի և ֆինանսների նախարարի հետ: Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ, և նաև ֆիքսել ենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք շարժվում»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ղրղզստանից Երեւան վերադառնալիս օդանավում արված տեսաուղերձում:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ խոսել են ազատ տնտեսական գոտու մասին, ինչպես նաև ռուսական կապիտալի մասնակցությոնը ազատ տնտեսական գոտուն: «Խոսել ենք հայկական մյուս ինտեգրացիոն գոտու մասին, և այնտեղ մենք հիմա քննարկում ենք երկու տարբերակ և շուտով կորոշենք, թե որն ենք ընտրում, այդ թվում նաև գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման մասին: Խոսել ենք էներգետիկ ոլորտի համագործակցության մասին, ինչպես նաև մոտ ժամանակներս ռուս գեոլոգիայի մասնակցությունը մեր հանքային հետազոտությունների մեջ և ֆիքսել ենք մեր հետագա քայլերը»,-նշել է վարչապետը:




Լրահոս