Այսօր Երևանի «Արմենիա» ԲԿ-ում գտնվող, «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանին է այցելել Ալեք Ենիգոմշյանը 25 օր տևած հացադուլից հետո Արթուր Սարգսյանը համեմատաբար կազդուրվել է:
Արթուր Սարգսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Աղեստամոքսային բաժանմունքում:
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը մարտի 6-ին դատախազի որոշմամբ փոփոխվել էր, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, «Հաց բերողը» կրկին կալանավորվել էր: Նա հացադուլ է հայտարարել և պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:
Լուսանկարը Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից: