8-ամյա կրթությամբ Արթիկի նախկին քաղաքապետ, իսկ ներկայումս Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը պարզվում է մեկ աշխատանքով չի բավարարվում: Նա մարզի ղեկավարման պարտականությունները տեղակալի կարգավիճակում կատարելուն զուգահեռ այլ աշխատանքի է հաճախում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը լքած Խաչատուր Վարագյանը անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Հիմա էլ` ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով իր թեկնածությունն է առաջադրել Շիրակի մարզում: Նրա վրա խնդիր է դրված` ձայներ հավաքել ՀՅԴ-ի օգտին:
Ինչպես հայտնի է, Վարագյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ,Հայռուսգազարդե-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Մինչ օրս նա չի դադարեցնում «գազավիկի» իր գործունեությունը` ամուր կապեր ունենալով Շիրակի մարզի ԳԳՄ-ում:
Պարզվում է` Խարատուր Վարագյանը լինելով փոխմարզպետ, նաեւ շարունակում է օրվա մի մասն անցկացնել Շիրակի մարզի ԳԳՄ-ում: Ավելին` նա ԳԳՄ-ում պաշտոնական պաստաթղթեր է ստորագրում: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ փոխմարզպետից պարզել, թե ինչպես է ստացվում , որ մարդիկ անգամ մի աշխատանք չունեն, սակայն նա երկու աշխատանքն էլ պահում է, բայց չստացվեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: