Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթվա վերջից կսկսվի  իրանցի զբոսաշրջիկների հոսքը  դեպի Հայաստան,  ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում  նշվող Նովրուզի տոնով:  Մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությունում  մետ մեկ շաբաթ  ոչ աշխատանքային օրեր են.գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին  արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժևորում:  Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում  մեր շուկայի մասշտաբներով  զգալի ծավալների  արտարժույթ,  և շուկան գերհագենում է արտարժույթով և հանգեցնում դրամի  արժևորմանը: Օրինակ անցած տարի մարտի երկրորդ  տասնօրյակում  մեկ դոլարի գինը  490 դրամից  նվազել էր մինչև  479 դրամ: Իսկ 2015-ի նույն օրերին  մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն` մարտի կեսերին  ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժևորվում է 2-2.5 տոկոսով:  Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար»,-գրել է թերթը:




Լրահոս