«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն, ՀՅԴ ավագանու անդամ, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանը, մականունը՝ Կալաբ, գլխավորում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի շտաբներից մեկը, որը գտնվում է Ցալկուտ թաղամասում:
Թե ինչու է ավագանու ՀՅԴ-ական անդամը ՀՀԿ-ական թեկնածուի շտաբը ղեկավարում, Աղաբեկյանը բացատրեց այսպես. «Վահրամի հետ բարեկամական հարաբերություններ ունեն», ավելի կոնկրետ՝ «խնամիական կապեր ունենք իրենց հետ»:
Իսկ Դաշնակցությունում գիտե՞ն այդ մասին: «Ես համակրում եմ Վահրամ Բաղդասարյանին», ապա ավելացրեց. «Դաշնակցությունը շատ շուտվանից էլ գիտեր, որ ես ու Վահրամն իրար հետ մոտիկ ենք, հարազատներ, եթե մոռացել է, կուզենա՝ կհիշի»:
Աղաբեկյանը վստահաբար պնդեց, նաեւ, որ ՀՅԴ-ն այլեւս իրեն չի կարող փոխարինել որեւէ այլ կուսակցականով. «Ես պետք է դիմում գրեմ, որ հեռանամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: