
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով շնորհավորել է կանանց մարտի 8-ի տոնի կապակցությամբ Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանանց մեջ մենք փնտրում և միշտ գտնում ենք ամեն ինչ. և՛ ոգեշնչում, և՛ հանգստություն»,-նշել է ՌԴ նախագահը:
Նա գեղեցիկ սեռին առողջություն, հաջողություններ, ուրախություն և երջանկություն է մաղթել:
«Դուք այս աշխարհը լցնում եք գեղեցկությամբ և կենսական էներգիայով, ջերմացնում եք այն նրբությամբ և մեծահոգությամբ, հարմարավետություն, ներդաշնակություն ստեղծում»,-նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ տղամարդիկ միշտ պետք է հասկանան, որ կանայք իրենց աջակցության կարիքն ունեն, և այդ դեպքում տղամարդիկ ուշադրություն և հոգատարություն կցուցաբերեն, որպեսզի կանայք հաճախ ժտպան: