
4 մարդ է զոհվել ամերիկյան Միսսիսիպի նահանգում գնացքի և ավտոբուսի բախման արդյունքում: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, փոխանցում է ВВС-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բիլոսքսի քաղաքում. ապրանք տեղափոխող գնացքը բախվել է ավտոբուսին և այն շպրտել մոտ 100 մետր:
Գնացքի արագությունն բախման պահին համեմատաբար բարձր չի եղել, այլապես զոհերի թիվը կարող էր մեծ լինել:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոբուսում մոտ 50 ուղևոր է գտնվել, մեծամասնությունը տարեցներ են եղել:
Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի պահին ուղևորները փորձել են դուրս պրծնել ավտոբուսից: