Օբամային վիրավորել է Թրամփի՝ իր հասցեին արված մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման զայրացել է՝ իմանալով իր հասցեին արված մեղադրանքը՝ հնչեցված ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, գրում է The Wall Street Journal-ը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ավելի վաղ Թրամփն Օբամային մեղադրել էր իրեն գաղտնալսելու մեջ:

«Սարսափելի է: Միայն նոր իմացա, որ Օբաման գաղտնալսել է ինձ Թրամփ-թաուերում ուղիղ հաղթանակից առաջ: Ոչինչ չի գտել: Դա ՄաքՔարտիզմ է»,-թվիթերում գրել էր Թրամփը:

Օբաման Թրամփի այս խոսքերը որպես վիրավորանք է ընդունել, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում հրապարակայնորեն պատասխանել ներկայիս նախագահի ամեն մի մեղադրանքին:

Այդ մեղադրանքից հետո Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը և նրա ադմինիստրացիայի ներկայացուցիչները չեն գաղտնալսել Թրամփին, նման հրաման չի եղել:




Լրահոս