Ալիևը կմեկնի Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնկալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա, այդ հարցը քննարկվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Սերգեյ Վիկտորովիչի հետ հստակեցրել ենք երկու նախագահների հանդիպման գրաֆիկը, սակայն ամսաթիվը նախօրոք չեմ կարող ասել»,-ասել է Մամեդյարովը Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև նշել է, որ բացի Ալիևի այցից, 2017թ. ընթացքում Ռուսաստանն ու Ադրբեջանը կփոխանակվեն մի շարք այլ պաշտոնական այցերով, այդ թվում՝  պլանավորվում է Բաքու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




Լրահոս