Զարուհի Փոստանջյանը նոր պլատֆորմ է ձևավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը  նոր քաղաքական պլատֆորմ է ձևավորում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա` հավելելով, որ այն կհամախմբի ողջ հայությանը:

«Մեր հայրենակիցներն այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտագործելուց և լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սփռված են ողջ աշխարհով մեկ»,– ընդգծեց նա:

Փոստանջյանը հավելեց, թե այժմ շատ  է խոսվում սփյուռաքահայերին գործընթացների մեջ ներգրավելու մասին, սակայն համապատասխան քայլեր չեն արվում: «Այս բացն առկա է, և որևիցե մեկը քաղաքական պլատֆորմ չի առարաջկել, այդ իսկ պատճառով նոր քաղաքական ուժի նախաձեռնող խումբը միտված է լինելու այս խնդրի լուծմանը»։

Նա հավելեց, որ մարտի 15–ին տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը, որի ժամանակ էլ կհայաարարվի նոր քաղաքական ուժի անվանումն ու ծրագրային թեզերը։




Լրահոս