ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ռուբինյանց փողոցում

Երեկ առավոտյան մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում սրճեփի սարքը շրջվել էր: Թե ինչն էր եղել պատճառը, դժվար է կռահել: Բայց փաստ է, որ այն անհարմարություն է պատճառում անցորդներին:

 

 

 
ՀԱՐՑ. 2012թ. ես ինֆարկտ եմ ստացել եւ համարվում եմ հիպերտոնիկ հիվանդ: Ես կարո՞ղ եմ ստանալ հաշմանդամության կարգ: Ո՞ւմ կարող եմ դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար ինչքա՞ն գումար պետք է վճարեմ:

Գրիգոր Մանուկյան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի թիվ 3 ԲՍՓ հանձնաժողովի նախագահի կողմից 10.02.2017թ. տեղեկանքի համաձայն՝ Գրիգոր Մանուկյանը իր բնակության վայրն սպասարկող Երեւանի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով չի դիմել, նրա վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է նաեւ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում:
ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի թիվ 276-Ն որոշման հավելված 1-ով հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 9-րդ կետի դրույթների համաձայն՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ ՀՀ առողջապահության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հաստատած՝ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության, իսկ 10-րդ կետի՝ անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը (ձեւ 088):
Ելնելով վերոգրյալից եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարների 2006թ. թիվ 580/100-Ն համատեղ հրամանի դրույթներից՝ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով քաղաքացին պետք է դիմի համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն, որը անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր: Ուղեգրի առկայության դեպքում Գ. Մանուկյանը բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով կարող է դիմել Երեւանի թիվ 3 ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը:
Հայտնում ենք նաեւ, որ բժշկասոցիալական փորձաքննությունը անցկացվում է անվճար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ներգրավել համապատասխան մասնագետի:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է պահանջվում, որպեսզի անձը համարվի փախստական: Այսինքն՝ ուզում եմ իմանալ, թե ըստ օրենքի՝ ո՞վ կարող է փախստական համարվել:

Սիմոն Պողոսյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը՝ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, փախuտական է համարվում նաեւ այն oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապեu փախuտական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Ժնեւի կոնվենցիան uտորագրած այլ պետություններ:




Լրահոս