Հայերը երախտապարտ են և երախտապարտ կլինեն այն երկրներին, որոնք ընդունեցին իրենց 1915թ. Ցեղասպանությունից հետո:
Այս մասին չիլիական La Tercera պարբերականի զրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Երբ հայերը ստիպված էին լքել իրենց տները 1915թ. Ցեղասպանությունից հետո, նրանց ընդունեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք լուռ, անդադար աշխատում էինք և ինտեգրվեցինք այդ հասարակություններ, քանի որ մենք շատ տաղանդավոր ազգ ենք»,- ասել է 92-ամյա Ազնավուրը:
Շառլ Ազնավուրի հարցազրույցը հրապարակվել է չիլիական պարբերականում Սանտյագոյում մարտի 11-ին պլանավորված մենահամերգի նախաշեմին: