Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից առանց վիզայի կկարողանան ԵՄ երկրներ մուտք գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի փոփոխությունների մասին տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում, կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի մարտի 28-ից: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Այսօր՝ մարտի 8-ին, ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել են կարգավորման փոփոխությունները: Այն ուժի մեջ կմտնի 20 օրից՝ 2017թ. մարտի 28-ից, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի այցելել Եվրամիության երկրներ կարճաժամկետ այցով»,-ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է իր երկրի քաղաքացիներին «կարևոր որոշման» համար:

«Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարության ջանքերն իրենց արդյունքը տվեցին»,-նշում է Վրաստանի ԱԳՆ-ն:




Լրահոս