
Այս պահին Շառլ Անզնավուրի անվան հրապարակում անցկացվում է «ԵԼՔ» դաշինքի նախընտրական քարոզարշավը:
Քարոզարշավի ընթացքում իր ելույթում դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը շնորհավորեց մարտի 8-ը: Նա տեղեկացրեց, որ իշխող կուսակցությունը ձայն հավաքելու համար ամեն ինչի պատրաստ է: Մարուքյանը տեղեկացրեց, որ լուրեր են պտտվում, թե ՀՀԿ-ականներն այսօր այցելել են վարսավիրանոցներ և իրենց մազերը պատրաստել` խոստանալով, որ ընտրելու դեպքում նրանք կրկին կայցելեն:
«Ելքն այդպիսի բաներ չի անում»,- ժպտալով ասաց նա: