Արմավիրում ՀՀԿ-ի քարոզարշավին ներկա է նաև ռեյտինգայինով առաջադրված թեկնածու Ալեքսան Պետրոսյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում գնահատելով վերջին օրերին Արարատում իր թիմակիցների միջև տեղի ունեցած բախումները` Պետրոսյանը կիսեց այն կարծիքը, որ պատճառը նոր` ռեյտինգային ընտրակարգն է:
Մեր զրուցակիցը միաժամանակ նշեց, որ ինքը կողմ է այդ ընտրակարգին: «Արմավիրում ՀՀԿ-ականները մեծ հարգանք ունեն իրար հանդեպ»,- վստահեցրեց Ա. Պետրոսյանը:
Հարցին` դիմելո՞ւ է ընտրակաշառքի «օգնությանը», ՀՀԿ-ական թեկնածուն պատասխանեց. «Արդեն 20 տարի է`այդ մասին խոսվում է, բայց ես չեմ դիմելու, այլ առաջարկելու եմ այն, ինչ իրական է, ոչ մի անիրական խոստում չի լինելու»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան