Այսօր Կանանց և աղջիկների միջազգային տոնի առթիվ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը և մի խումբ երիտասարդներ հեծանվավազք էին կազմակերպել Երևանի կենտրոնում:
Ըստ երևույթին` նախարարն առողջ ապրելակերպի ջատագով է, ինչին հետևել չէր խանգարի մյուս պաշտոնյաներին ևս:
Ինչու չէ, այդ կերպ նաև պետբյուջեի միջոցները կխնայվեին, իսկ շրջակա միջավայրն ավելի մաքուր կլիներ: