Սարգսյան-Օլանդ հանդիպումն ավարտվել է. օրակարգում երկկողմ կապերն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ կապերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ի թղթակիցը Փարիզից, ՀՀ Նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսուա Օլանդը հիշատակել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ­ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և մենք ցանկանում ենք աշխատել կարգավորում գտնելու ուղղությամբ: Մենք արձանագրել ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք հակառակ են խաղաղությանը»,-շեշտել է Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով` Ֆրանսիան ցանկանում է գտնել խնդրի քաղաքական լուծումը:




Լրահոս